• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը Էստոնիա մայիսի 19-21-ը, 2025թ․

23 մայիսի, 2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը Էստոնիա մայիսի 19-21-ը, 2025թ․
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 19-21-ը այցելեց  Էստոնիա։
Պատվիրակությանն էր միացել նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Նախարարի և պատվիրակության այցը Էստոնիա մենկարկեց Տարտուից:
 
Նախարարը հանդիպեց Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կաասին, այցելեց Տարտուի հանրահայտ համալսարան, որտեղ հանդիպում կայացավ պրոռեկտոր դոկտոր Մոորայի և ուսանողների հետ:
 
Նախարարի այցի առիթով պատմական ցուցադրություն բացվեց Տարտուի արվեստի թանգարանում։ Պահոցից հանվեց և հանրության ուշադրությանը մատուցվեց Խաչատուր Աբովյանի կողմից համալսարանին նվիրաբերված 13-րդ դարի շարակնոցը: Այն չէր ցուցադրվել ավելի քան 30 տարի:
Բացման արարողությանը ներկա էր ՀԱԵ Բալթյան երկրների թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ։
 
Նախարարը եղավ Տարտուի ազգային արխիվում, որտեղ պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման գործընթացները, վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվում են լաբորատոր պայմաններում։
Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ձեռագրերի թվայնացման հնարավորություններին։ Քննարկվել են մասնագետների փորձի փոխանակման և վերապատրաստումների կազմակերպման հնարավոր ուղղությունները։
Պատվիրակությանը ներկայացվել են Տարտուի ազգային արխիվում պահվող՝ Հայաստանի մշակույթի և հայ ուսանողների համագործակցությանն առնչվող 1912-1916 թթ. արխիվային արժեքավոր նյութեր։
 
Կայացավ ԿԳՄՍ նախարարի հանդիպումը Էստոնիայի մշակույթի նախարար Հեյդի Պուրգայի հետ
 
Նախարարները քննարկել են Հայաստան-Էստոնիա մշակութային կապերի զարգացման հարցերը՝ շեշտելով հատկապես համագործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիների» շրջանակում: Կարևորվել է տարբեր ոլորտներում համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և փորձի փոխանակման նոր հարթակներ:
Նախարարն անդրադարձել է Հայաստանում ստեղծարար արդյունաբերության մեծ ներուժին՝ նշելով, որ եթե միջազգային ինտեգրումը և տեղական տաղանդների խրախուսումը շարունակվեն, այդ ոլորտը կարող է դառնալ երկրի տնտեսական զարգացման առանցքային ճյուղերից մեկը:
Կարևորվել են համատեղ ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր կազմակերպելու հեռանկարները՝ համապատասխանաբար թանգարանների և համերգային կազմակերպությունների միջև համագործակցությամբ: Այս համատեքստում կարևորվել են միջթանգարանային համագործակցության խթանումն ու ոլորտի զարգացումը:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը: Նրա խոսքով՝ նոր կառույցը նպատակ ունի բարելավելու թանգարանային ոլորտի կառավարումը ու մարքեթինգային քաղաքականությունը՝ խթանելով նաև թանգարանային ոլորտի միջազգայնացումը:
Կողմերն առանձնակի կարևորել են նաև կինոյի ոլորտում համագործակցությունը՝ խրախուսելով համատեղ ֆիլմարտադրության նախագծերն ու մասնակցությունը, մասնավորապես՝ Տալինի «Սև գիշեր» և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոներում:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), հանդիպել տնօրեն Քլեն Ջերաթսի հետ:
Քլեն Ջերաթսը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը և նշել, որ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը:
Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական կրթության արդիականացման, դպրոցներում կայուն զարգացման հարցերը:
 
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ում ընթացող կրթության ոլորտի բարեփոխումներում մեծ տեղ է տրվում թվայնացմանը և անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, հանրակրթության ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված մեխանիզմների ներդրմանը և այլն:
Նախարար Անդրեասյանն այցելել է նաև Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիա, ծանոթացել կառույցի գործունեությանը: Նշվել է, որ Էլեկտրոնային կառավարման ակադեմիան հասարակությունների թվային վերափոխման առաջատար խորհրդատվական կազմակերպություն է՝ միտված թվային ծառայությունների ամբողջական շրջանակի ստեղծմանը:
Նախարարը բարձր է գնահատել ակադեմիայի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանում ևս մի շարք ոլորտներում ակտիվորեն իրականացվում է թվայնացման գործընթաց:
 
Անդրեասյանն այցելել է նաև Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։
Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։
Նախարար Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը՝ ընդգծելով համատեղ ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը։
Նախարարը Կումու թանգարանի պատվիրակությանը հրավիրել է Հայաստան՝ հետագա համագործակցության ուղղությամբ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով։
Եվրոպական թանգարան մրցանակի արժանացած Կումու թանգարանում ցուցադրվում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր հավաքածուներ։ Թանգարանի հիմնական հավաքածուն ընդգրկում է Էստոնիայի մշակույթը՝ սկսած 18-րդ դարից մինչև նախորդ դարի 90-ական թվականներ՝ ներառյալ խորհրդային շրջանը:
 
Այցի ընթացքում նախարարն այցելել է Էստոնիայի «Մաշտոց» հայկական դպրոց, ծանոթացել հաստատության գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և աշակերտների հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: